Առողջապահության լրատու 1-2.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ
ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին: Ընթացակարգին մասնակցելու հրավեր է ուղարկվել գրանցված 70 կազմակերպության, որոնցից միայն 15-ն է գնային առաջարկ ներկայացրել:
Գնահատող հանձնաժողովը գնահատումն իրականացրել է թե՛ նախահաշվային և թե՛ շուկայի ուսումնասիրության արդյունքում հաստատված գներով և հաղթող ճանաչել նախահաշվային և շուկայական միջին գներից նվազագույնին` հավասար կամ ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցներին:
Սահմանված կարգով գնային առաջարկների նվազեցման վերաբերյալ բանակցություններ են վարվել 16 չափաբաժնի համար: Բանակցության հրավեր է ուղարկվել մրցույթին մասնակցած 15 կազմակերպության։ 7-ն ընդունել է հրավերը և մասնակցել բանակցություններին, որի արդյունքում 3 կազմակերպություն նվազեցրել են ներկայացրած գները:
Այսպիսով, «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1ե ծածկագրով գնման ընթացարկարգի արդյունքում 30 չափաբաժնով 9 մատակարարի հետ կնքվել է գնման պայմանագիր՝ 675 մլն դրամ գումարի չափով, իսկ 14 չափաբաժնի համար գնահատող հանձնաժողովի կողմից ընդունվել է որոշում մրցույթը չկայացած հայտարարելու մասին:
2013թ. հունվարի 30-ին կայացել է «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-11/4-13/2» ծածկագրով դեղերի գնման ընթացակարգ` նախորդ գնման ընթացարկարգի չկայացած 14 չափաբաժնի համար: Հրավեր ուղարկված 84 կազմակերպությունից գնային առաջարկ է ներկայացրել 8-ը: Գնահատող հանձնաժողովը 2 չափաբաժնի համար կայացրել է որոշում մրցույթը չկայացած հայտարարելու մասին:
«ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-11/4-13/2» ծածկագրով գնման ընթացարկարգի արդյունքում 12 չափաբաժնի համար 6 մատակարարի հետ կնքվել է պայմանագրեր մոտ 510 մլն դրամ գումարի չափով:
ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար իրականացված գնման ընթացակարգերի արդյունքում ձեռք են բերվել 652 մլն դրամի հակադիաբետիկ դեղեր, 278 մլն դրամի քրոնիկ երիկամային անբավարարության դեղեր, 154 մլն դրամի հոգեմետ դեղեր, 59 մլն դրամի հակաուռուցքային դեղեր, 44 մլն դրամի այլ հիվանդությունների դեղեր։ Ընդամենը ձեռք են բերվել շուրջ 1,2 մլրդ դրամի դեղեր:
Այսպիսով, վեց ամսվա կտրվածքով դեղերի գնման ընթացակարգերի արդյունքում 2012թ. պայմանագրային գումարների հետ համեմատած տնտեսվել է 283.950.930 դրամ, 2013թ. նախահաշվային գների համեմատ` 226.236.540 դրամ, իսկ 2013թ. շուկայական միջին գների համեմատ` 1.403.798.860 դրամ:
Միաժամանակ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել դեղի կողմնակի ազդեցության բացակայությունների դեպքում դրանք վերագրանցել արագացված ընթացակարգով, ինչն առավելագույնը կտեւի 23 օր:
Նշենք, որ Հայաստանում դեղերը գրանցվում են 5 տարով: Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ գրանցված դեղերի 50%-ն այնուհետ վերագրանցվում է, սակայն անցնում է նույն ընթացակարգերով, ինչ գրանցման ժամանակ:
28.03.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ